Search
Close this search box.

Նիկոլ, անունը տուր, հերիք է հեղինակազրկես բանակը

Ամեն անգամ ասում է՝ բարձրաստիճան սպան զորքում խուճապ է տարածել, որը 20 տարի ծառայել է, նիկոլ, անունը տուր..հերիք հեղինակազրկես բանակը: Իսկ բարեկամը որպես ինչ է այդ ինֆոյին տիրապետել․այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Մարիամ Պետրոսյանը, անդրադառնալով այսօր ԱԺ-ում Փաշինյանի արած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում էր հետևյալը․

«Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկը եկավ իմ աշխատասենյակ և ասաց, որ այսինչ բարձրաստիճան սպան՝ անուն, ազգանունով, զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է՝ «Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»։ Ես իմ ազգականին դուրս եմ հանել սենյակից, ասել եմ՝ դու եկել ես Հայաստանի սպայի մասին ինձ բա՞ն ես ասում։
Վերջերս լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ մի առիթով քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի։ Ես իմ ազգականին վռնդել եմ իմ կաբինետից ու ասել եմ՝ ո՞նց կարող ես գալ ու պատերազմի ժամանակ մեր բանակի բարձրաստիճան սպայի մասին, որը 20 տարի ծառայել է ու հասել զինվորական բարձր կոչման, այդպիսի բան ասես»:
Փաշինյան

Please enter a valid URL