Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կացարանում այրված զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար․․․»,- գրել է Նորիկյանը։

Please enter a valid URL