ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի այսօրվա ելույթը հրեշավոր խոստովանություն էր այն մասին, որ Արցախի հարցը նա ոչ միայն փակել է, այլև ապագայում չի բացվելու:
Սա էլ լինելու ստորագրվելիք «խաղաղության» պայմանը, որ ապագայում էլ հնարավոր չլինի բացել հարցը դիվանագիտորեն:
Նաև հմտորեն այս ամենի հիմք ներկայացրեց հենց ժողովրդին:
Իրո՞ք սա եք ուզում, ժողովուրդ: Էլի ստատուսների «հուժկու» հարվածի սպասե՞նք:
Հ.Գ. Իսկ դուք շարունակեք Արագած լեռի՝ իր տված խայծը քննարկել…»: