Search
Close this search box.

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը

Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։ 

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ։ 

Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերի և հնարավոր ելքերի մասին։ 

Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ:

Հ.Գ.  Գիտելիքներով զինված և կիրթ երիտասարդը մարդկային հզոր կապիտալ է, որը կարող է լինել ապագայի կերտողը, իսկ այսօր Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը ճիշտ հասկանալու համար կարևոր է նաև ճիշտ պատկերացում կազմել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Please enter a valid URL