Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հավելենք, որ նա պայքարը սկսել էր 1/4-ից։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-23-ը։
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը(57 կգ), Արսեն Հարությունյանը(61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը(70 կգ), Հրայր Ալիխանյանը(74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):