Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը: Ելույթն ավարտվեց, այս պահին վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին: «Ո՞րն է, Ձեր պատկերացմամբ, Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ամբողջ խնդիրրն այն է, որ 2018-ի առկա բանակցային ժառանգության մեջ ԼՂ-ի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացություն: Ժողովուրդը, Հելսինկյան եզրափակիչ ակտով, սահմանադիր սուբյեկտ է, բնակչությունը՝ սահմանադիր սուբյեկտ չէ: Ինքնորոշում. երեք պրոբլեմ կա: Առաջին արձանագրում. եթե ասում ենք՝ ինքնորոշում, ումից և որտեղից, օրինակ ինչի՞ չենք ասում՝ ՀՀ-ն ինքնորոշվի, որովհետև ՀՀ-ն ինքնորոշվել է 1991-ի Ալմաթայի հռչակագրով: Ես ասացի, որ 2007-ից առաջ ունեցել ենք հայեցակարգ, որ ԼՂ-ն էլ ՀՀ-ի, Ադրբեջանի, մյուսների նման ինքնորոշվում է ԽՄ-ից ու եղել ա թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: 2007-ին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ…»,- արձագանքեց Փաշինյանը: Խաչատրյանը նշեց, որ ինքնորոշումը և անկախացումը պետք չէ հավասարեցնել. «Ինքնորոշումը, միգուցե, Ձեր սահմանմամբ նշանակում է անկախություն, բայց Հելսինկիի սահմանմամբ՝ նշանակում է ուրիշ բան»: