Search
Close this search box.

«Իրավունք». Սև լիճն ու Շուռնուխն էին սկիզբը այն ամենի, ինչ հիմա կատարվում է Տեղ գյուղում

«Իրավունք» թերթը գրում է․ «Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Գորիսի շրջանում, ոչ մի զարմանք եւ վրդովմունք չպետք է առաջացնի:

-Գործընթացները բերում էին դրան, որը սկսվել էր ոչ թե 2023 թվականին Տեղ գյուղի միջադեպից, այլ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր` ի՞նչ եք ուզում, Սեւ լճի համար պատերա՞զմ սկսեմ: Ինչո՞ւ ոչ ոք չահազանգեց, չփորձեց Գորիսի բնակչությանը ոտքի կանգնեցնել այն ժամանակ, երբ Շուռնուխ գյուղն աստիճանաբար հանձնում էին թուրքերին` սկզբից գյուղի կեսն էին տվել, իսկ հիմա պրակտիկորեն` ամբողջ գյուղը: Ո՞վ կցանկանա թուրքերի նշանառության տակ երեխա մեծացնել, գյուղատնտեսական աշխատանքներ անել։ Սև լիճն ու Շուռնուխն էին սկիզբը այն ամենի, ինչ հիմա կատարվում է Տեղ գյուղում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL