«Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով ՀՀ-ն որևէ ֆինանսական տույժի չի ենթարկվել»։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Ըստ Գիլոյանի՝ դա զազրախոսություն է և որևէ գումարային տուգանք նշանակված չէ։
Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրեց Ադրբեջանի դրոշը։