Search
Close this search box.

«Պարեկները կոտրել են Կարեն Հակոբյանի ակնոցը, աչքերի մեջ ինչ-որ հեղուկ պզզացրել». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարեն Հակոբյանն ու Արման Երիցյանն ազատ արձակվեցին, իհարկե նրանք հանդես կգան հրապարակայնորեն և կպատմեն դեպքի մանրամասները, բայց մինչ այդ ասեմ, որ ինձ փոխանցեցին, որ իրենց ամենավատը պահել են պարեկները, նախ կոտրել են Կարենի օպտիկական ակնոցը, ապա աչքերի մեջ ինչ որ հեղուկ են պզզացրել, որից Կարենը մինչև հիմա ուշքի չի գալիս, մնացածը իրենք կպատմեն։ Սա պարեկների խայտառակ վարքագծի առաջին դեպքը չէ»

Please enter a valid URL