Search
Close this search box.

Հայ զինվորների կյանքով Փաշինյան-ՔՊ-ն հաստատեց ՀՀ տարածքում Բաքվի պահակակետ ունենալու իրավունքը

Հայտնի է դարձել, որ ցապարները զինված հարձակումից հետո շարունակում են ամրաշինական աշխատանքները Տեղ գյուղի օկուպացված շրջանում։ ՔՊ-ական տականքը Փաշինյան-Միրզոյան առաջնորդությամբ հայ զինվորականների դիմադրությունը դարձրել է ալիբի՝ դիմադրենք, չդիմադրենք՝ ոչինչ չի փոխվելու, ավելի լավ է էսկալացիա չլինի նիկոլական բանաձեւի շրջանակում արդարանալով, թե ինչու չեն քշում ցապարներին։ Ըստ այդ քաղաքական մարմնավաճառների, Հատուկ բանակային կորպուսի հարմանատար գնդապետի շարքից դուրս գալով, եւս 4 հերոս զինծառայողի սպանվելով ու 6 վիրավոր ունենալով պաշտպանեցինք մեր հողում ցապարի հենակետ ունենալու իրավունքը։

Վարչապետի, ՀՀ ԱԳՆ, քպ խմբակցության հայտարարություններում բացակայում է Տեղ գյուղի շրջանում «ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա» ձեւակերպումը, չկան դեօկուպացիայի, ցապարներին հեռացնելու պահանջներ։ Ազգային ժողովի կողմից նամակներ են հղվել աշխարհի խորհրդարաններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնցում ընդամենը կոչ է արվում զսպել «Ադրբեջանի ագրեսիան», եւ դա պատահական չէ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը եւ Միրզոյանը հայտարարեցին Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման եւ Տեղ գյուղի շրջանը հանձնելու մասին։ Դրանից հետո ցապարները սկսեցին ամրաշինական աշխատանքները Տեղում։

«Մենք հետաձգել ենք մեր (Լավրով-Միրզոյան-Բայրամով․ խմբ) նախատեսված վերջին հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում անցած տարեվերջին: Եվ դա պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով: Առանցքային է հետաձգել բառը: Եվ մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները, քննարկումները», հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Միրզոյանը, ընդգծելով, որ այս ընթացքում «բանակցային գործընթացը չի ընդհատվել, կողմերը փոխանակվել են առաջարկներով»:

Իսկապես առանցքային է հետաձգել բառը եւ առաջարկների փոխանակումը․ «Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը» Փաշինյանի նախաձեռնությամբ եւ Մոսկվայում Լավրով-Միրզոյան գործարքով լուծված է՝ միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացված է այն ցապարների վերահսկողությանը հանձնելով եւ Տեղ գյուղի շրջանը հանձնելով։

• Զղջացող Մագդալենան ՔՊ էժանագին պիեսից. Վճարված է հայի արյամբ

Տեղում «սահմանագծումը» ՀՀ մայրուղիները ցապարների վերահսկողությանը հանձնելու փուլի մեկնարկն է։ Այս մեխանիզմով «սահմանագծում» է իրականացվելու Խոզնավար-Սոթք նիկոլական գծով, ինչպես նաեւ Երասխով եւ «անկլավներով», որի մասին ակնարկել են եվրոպացի դիտորդները։ Երեւանի դռները բաց են ցապարների համար։ Փաշինյանի ԱԽ քարտուղարը Տեղը հանձնելուց հետո «ավետեց»՝ նոր էսկալացիաներ կարող են լինել։
lragir.am

Please enter a valid URL