Երեւանի հյուրանոցներից մեկում այսօր կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների կասկածյալը կնոջ որդին է:
Armlur.am-ը մանրամասներ է հայտնել ահասարսուռ դեպքից:
Խաչատուր Խաչատրյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը Սևքարեցի Սաքո 92 հասցեում գտնվող «Քաֆլ Ֆեմլի» հյուրանոցի աշխատակից է, հյուրանոց են մոտեցել կին և տղամարդ, ներկայացել մայր և որդի ու տեղավորվել հյուրանոցում։
Քիչ անց նրանց սենյակից լսվել են ծեծի ձայներ, մոտեցել են սենյակ և հայտնաբերել կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված։
Անմիջապես դեպքի վայր են շտապել իրավապահները եւ պարզել են, որ որդին՝ Վահե Վերդյանը, դանակով կտրել է մոր՝ Արմենուհի Պետրոսյանի պարանոցը։
Դեպքից հետո որդին Վ․Վերդյանը հյուրանոցի պատուհանից դուրս է ցատկել, ըստ էության փորձել է փախնել, սակայն վնասել է ոտքերը, իսկ պարանոցը կտրած կնոջը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «1-ին համալսարանական հիվանդանոց»։