Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։
Առաջին մոտեցման համար մեր մարզուհին պատվիրել էր 90 կգ, բայց հետո պատվերը փոխվեց, ու նա 87 կիլոգրամից։ Առաջին փորձը ձախողվեց։ Նույնը կրկնվեց նաև երկրորդ մոտեցման ժամանակ։ Եվ միայն երրորդ մոտեցման ժամանակ Իզաբելլան գլխավերևում պահեց պատվիրված քաշն ու խուսափեց զրո ստանալուց, պոկում վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր։
Մրցումներում մեր մարզումների հայտավորած նախնական պատվերներից պարզ էր, որ մեդալների համար պայքարելու է Իզաբելլա Յայլյանը, որի նախնական պատվերը ամենաբարձրն էր այս քաշային կարգում՝ 210 կգ։ Իհարկե, սա ընդամենը նախնական պատվերն է, արդյունքի համար պետք է դա ամրապնդել բարձրացրած կիլոգրամներով։
Ապրիլի 17-ին Հայաստանի ծանրորդներից մրցահարթակ է բարձրանալու Գոռ Սահակյանը, որը Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարի մեջ է մտնելու 67 կգ քաշային կարգում։ Հայ ծանրորդի նախնական պատվերը երկամարտում ամենաբարձր է, հետևաբար մեդալների ակնկալիքով հետևելու ենք մեր մարզիկի ելույթներին։
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների մոտ 400 մարզիկներ:
Առաջնությունը ապրիլի 15-ից 23-ն է։
Հավելենք՝ Ալեքսանդրա Գրիգորյանն էլ զբաղեցրեց 7-րդ տեղը։