Search
Close this search box.

Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների գողությունների եւ կրակոցների մասին

Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակում են տների հարևանությամբ, ապօրինաբար տեղադրում են ականներ, կտրել են աղբյուրից խմելու ջուրը, անօրինական ներկա են գերեզմանի ու եկեղեցու տարածքում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Մասնավորապես, այսօրվա փաստահավաք աշխատանքներով արձանագրել ենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները գյուղի տարածքում իրենց դիրքերն ավելի են ամրացրել։ Նրանք շարունակում են խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը։ Գրեթե ամեն օր գյուղի տարածքում անօրինական տեղակայված իրենց դիրքերից արձակում են կրակոցներ:

Please enter a valid URL