Search
Close this search box.

«Թշնամին այդպիսի դրոշներ շատ ունի, իսկ մենք ուրիշ Սյունիք, Գեղարքունիք կամ ուրիշ Արցախ չունենք»․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը է կատարել

«Թշնամին մեր բնակավայրերի քթի տակ արագ տեմպերով ճանապարհներ ու թունելներ է կառուցում, զորքի տեղաշարժեր է անում, պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ մեր հանրությունը օրեր շարունակ քննարկում է՝ թշնամու դրոշ վառելը լավ էր, թե վատ։

Թշնամին այդպիսի դրոշներ շատ ունի, իսկ մենք ուրիշ Սյունիք, Գեղարքունիք կամ ուրիշ Արցախ չունենք։

Թշնամուն հետաքրքիր չէ միջազգային հանրության բարբաջանքը, երբ մտնում է մեր տարածքները կամ կրակում մեր բնակավայրերի վրա։ Իսկ մենք ծնկներն ենք ծեծում, թե ինչ կասի Եվրոպան մեր մասին։ Արդեն ասել է՝ նրանց նավերը մեր սարերը չեն բարձրանա»,- գրել է նա

Please enter a valid URL