Ապրիլի 14-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հեղինակել և կարել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար Արամ Նիկոլյանը, ըստ պայմանագրի, ստանալու է 18,9 մլն դրամ, որից 12,3 մլն դրամն արդեն ստացել է։