Հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ լուրերին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել էր, որ ապրիլի 14-ին ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։