Search
Close this search box.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։ Հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Գործը հարուցվել է ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով։

APA գործակալությունն էլ հայտնում է, որ Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին ու միջազգային կազմակերպություններին։

Please enter a valid URL