Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ:
Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն հանքավայրի աշխատանքը մնում է դադարեցված»,- նշել է նա:
Լրատվականը կապ է հաստատել նաև պաշտոնական տեղեկություն ստանալուն նպատակով կապ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ:
«Հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- ընդգծել է խոսնակը: