Search
Close this search box.

Հերթական ողբերգական դեպքը Երևանում կառուցվող էլիտար 19-հարկանի շենքում

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 25 խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան թաղամաս 41/1 հասցե, որտեղ նկուղային հարկում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Բալոյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկութունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 55-ամյա Վարդան Ս․-ն է, նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել հորանում, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դին դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Փրկարարները՝ դին պատգարակով մոտեցրել են դիատարին։ 

Please enter a valid URL