Search
Close this search box.

Հովիկ Աղազարյանը պետք է հրաժարական տա և գամվի «ամոթանքի սյունին»․ Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․

Այսօր ևս մեկ ներողություն լսեցինք: Նաև՝ ամոթանք: Աղազարյան Հովիկը «միջազգային քաղաքակիրթ հանրությունից» ներողություն խնդրեց և վերջում ինքն իրեն ամոթանք տվեց՝ ասաց «ամոթ ինձ»: Սակայն, հրաժարականի դիմում չներկայացրեց:

Վատ բան չէ ներողությունը, սակայն լավ կլիներ, որ Աղազարյան Հովիկը ներողություն խնդրեր՝
1. Գիտությունից, որով չզբաղվեց, քանզի 1990թ թիվ 170 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց,
2. Թիվ 170 ընտրատարածքի ընտրողներից, քանզի ընտրվել էր ՀՀՇ-ի աջակցությամբ, սակայն ընտրվելուց հետո դարձել էր դաշնակցական,
3. ՀՅԴ-ից, քանզի լինելով երդվյալ դաշնակցական, դուրս է եկել (հեռացվել է) ՀՅԴ-ից, հետևաբար՝ դրժել է երդումը,
4. Հայությունից, քանզի երկար ժամանակ՝ 2000-2013թթ, զբաղվել է «արտագնա աշխատանքով», ինչի արդյունքում հայությանը զրկել է իր ներկայությունից,
5. Կարտոֆիլ վաճառողներից, քանզի Տիգրանյան փողոցում վեճի էր բռնվել վերջիններիս հետ, ինչից հետո հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

6. Ոստիկանությունից, վերջինիս «կարտոֆիլի գործով» ծանրաբեռնելու համար:

Ներողությունների շարքը կարելի է շարունակել: Իսկ, եթե, այնուամենայնիվ, Աղազարյան Հովիկը որոշել է ներողություն խնդրել միայն «միջազգային քաղաքակիրթ հանրությունից» և ինքն իրեն ամոթանք տալ, ապա պետք է նաև հրաժարական տա և գամվի «ամոթանքի սյունին»: Կարծում եմ, որ «միջազգային քաղաքակիրթ հանրությունը» դեմ չի լինի:

Please enter a valid URL