Search
Close this search box.

Արամի արարքը մի կարեւորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովրդի ցասումը պայթելու է. Աշոտյան

Արամի արարքը մի կարեւորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ, անարդարության հետ, նսեմացման հետ, կզցման հետ, ստի հետ, Նիկոլի վարած դավադիր գծի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան:

«Արամին ճանաչում եմ Հ1-ից։ Միասին աշխատել ենք «Եռանկյունի» հեղինակային հաղորդաշարիս ընթացքում։

Արամի արարքը մի կարեւորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ, անարդարության հետ, նսեմացման հետ, կզցման հետ, ստի հետ, Նիկոլի վարած դավադիր գծի հետ։

Հայ ժողովրդի ցասումը պայթելու է. այսօր՝ ծանրամարտի չեմպիոնատի դրոշով, վաղը՝ Կառավարության շենքում, մյուս օրը՝ Հայաստանի եւ Արցախի սահմանին։

Դուք պատկերացրեք, թե ինչքաա՜ան է սեղմվել հայերիս զսպանակը, եւ ինչեր նա կանի ուղղվելու դեպքում։

Նիկոլյանը այսօր իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը»։

Please enter a valid URL