Search
Close this search box.

Ինչու ադրբեջանցի մարզիկները դեռ չեն վերադարձել Բաքու. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Այսօր առավոտից ադրբեջանական տելեգրամյան ալիքները լուրեր են տարածում, որ հայերը ադրբեջանցի մարզիկներին իբր պատանդ են պահում, թույլ չեն տալիս վերադառնալ Բաքու։ Երեկ կատարված հայտնի միջադեպից հետո, երբ դիզայներ Արամ Նիկոլյանը վառեց Ադրբեջանի դրոշը, ադրբեջանական պատվիրակությունը որոշեց վերադառնալ Բաքու՝ ընդհատելով առաջնությանը մանսակցությունը։ Դրանից հետո ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, թե իբր մարզիկներին տեղափոխող Երևանից Թուրքիա նախատեսված չվերթը չի կայացել։

Մենք այս հարցով դիմեցինք ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, ով ասաց, որ ադրբեջանցի մարզիկներին պատանդ պահելու լուրերը կատարյալ հերյուրանք են, մարզիկները կվերադառնան Բաքու։

«Այս պահին քննարկումներ են ընթանում, որպեսզի ամենաշուտ ժամկետներում ապահովենք նրանց վերադարձը, իսկ դեռևս չթռչելու պատճառն այն է, որ այս ժամերին թռիչք չկա»։

Գիլոյանը հավելեց նաև, որ իրենք երեկվանից պարբերաբար կապի մեջ են ադրբեջանական խմբի պատասխանատուների հետ, վստահեցրեց, որ նրանք «անչափ գոհ են մեր վերաբերմունքից», քանի որ անվտանգության բոլոր միջոցների գործադրմամբ ամեն ինչ արվում է ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար։

Please enter a valid URL