Ադրբեջանցի մարզիկները փակված են հյուրանոցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի հարցերով նախարարը։
Նա անընդունելիէ համարել Երևանում ադրբեջանական դրոշի այրումը, հիշեցրել, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցելու առաջնության շրջանակում անցկացվելիք մրցումներին։
«Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, բայց հիմա նրանք փակված են հյուրանոցում, որտեղ լրատվամիջոցները հասանելի չեն»,-ասել է նա։