ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դրոշ վառելով երկրի անվտանգությունն ուժեղացա՞վ, սահմաններն անառիկ դարձա՞ն, տարածքներ ազատագրեցի՞նք, տնտեսությունը զարգացա՞վ, թե՞ դիվանագիտական հաղթանակ տարանք։
Դրոշ այրելու երևույթին բնազդաբար ծափահարելուց առաջ այս հարցերը տվեք ինքներդ ձեզ։
Երկրում տարատեսակ սպորտաձևերի առաջնությունների կազմակերպումը 2 հիմնական նպատակ է հետապնդում՝ ճանաչելիություն միջազգային հարթակներում և սպորտաձևի զարգացում։
Իսկ առաջնության ժամանակ եղած ցանկացած սադրանք կասկածի տակ է դնում երկրում նմանատիպ առաջնությունների կազմակերպումը։
Հիմա հարց։
Դրոշ վառելը օգու՞տ էր, թե՞ վնաս։
Այլ երկրի դրոշն այրելու փոխարեն մեր դրոշը ծածանեիք՝ աշխարհին հիշեցնելով Հայաստանի մասին։