Search
Close this search box.

Ռուս «խաղաղապահները» Արցախում «մաքսակետ» են սահմանել եւ գումարներ են գանձում

Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումից եւ Արցախի գետտոյացումից հետո ռուս «խաղաղապահների» կողմից արցախցի գործարարներից, պարզապես քաղաքացիներից գումարներ շորթելու վերաբերյալ արդեն գրում է անգամ ռուսասեր մամուլը։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ապրիլի 7-ին հայտնել էր, թե բարդ իրավիճակը մարդկանց «դրդել է խնդիրների լուծման տարաբնույթ քայլերի, այդ թվում անօրինական»։ Նա ասել էր, թե ռուս հրամանատարության հետ քննարկել են այդ երեւույթները, «համատեղ մշակվել և շարունակաբար մշակվում են հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու քայլերը»:

Պետնախարարի այս գրառումից հետո սակայն ահազանգերը չեն դադարում, որքան էլ նա փորձում էր սլաքները հեռացնել ռուսներից։ Ավելին, ըստ տեղեկությունների՝ «խաղաղապահներն» արդեն «միասնական գներ» են սահմանել տարբեր ապրանքների ներկրման եւ քաղաքացիներին Ստեփանակերտից Գորիս հասցնելու համար։ Ռուս «խաղաղապահները» շարունակում են քաղաքական առաջադրանքն ու հաճելին համատեղելու իրենց առաքելությունը։

Lragir.am

Please enter a valid URL