Search
Close this search box.

Ադրբեջանի դրոշն այրած դիզայների դեմ կնախաձեռնվի՞ քրեական վարույթ

Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի հանցակազմի բացակայության պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Շատ լավ է, որ քննության հենց վաղ փուլում քննչական ստորաբաժանումն արձանագրեց հանցակազմի բացակայություն։ Նախնական տեղեկություններով` քրեական վարույթ չի նախաձեռնվի, Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել։ Քրեական վարույթ հարուցելու նախաձեռնությունը մերժելու մասին որոշում է կայացվել, որն ուղարկվել է դատախազի հաստատմանը»,–ասաց Կոչուբաևը։

Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։

Please enter a valid URL