Search
Close this search box.

Կարևոր գրառում․ առկա է Արծվաշենի վերջնական հանձնման վերաբերյալ համընդհանուր կոնսենսուս

Մի շատ կարևոր նկատառում․ ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը․

Երբ Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թ. սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա, նա և նրանք, «մոռանում են» Արծվաշենի գործոնը:

Նրան և նրանց ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ 1991թ Արծվաշենը գտնվում էր ՀԽՍՀ — ԱԽՍՀ սահմանագծի ՀԽՍՀ-ի հատվածում և, ըստ այդմ, եթե, ենթադրենք՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թ. սահմանային գծի ողջ երկայնքով Հայաստանը զորքերը հետ քաշի ապահով հեռավորության վրա, ապա Արծվաշենի հատվածում հակառակը՝ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի Արծվաշենից նույնքան ապահով հեռավորության վրա:
Գիտի՞ Նա դրա մասին: Իհարկե, գիտի:
Գիտե՞ն Նրանք դրա մասին: Իհարկե, գիտեն:

Բոլորը գիտեն: Չեն բարձրաձայնում, քանզի առկա է Արծվաշենի վերջնական հանձնման վերաբերյալ համընդհանուր կոնսենսուս:

Please enter a valid URL