Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Հիասքանչ շոուից բացի միջոցառումն աչքի ընկավ միջադեպով, երբ ներկաներից մեկը բեմահարթակից վերցրեց Ադրբեջանի դրոշը, փորձեց այրել այն։ Անվտանգության աշխատակիցներն ամիջապես հեռացրեցին երիտասարդին։
Երիտասարդը ոճաբան Արամ Նիկոլյանն է։ Նա «Նիկոլյան» նորաձևության տան հիմնադիր տնօրենն է և գլխավոր դիզայները, Դիզայներների միջազգային միության անդամ է:
«Դրոշը վառող Արամ Նիկոլյանին ոստիկանության բաժին են տարել»: Այս մասին հայտնում է Нарек Манташянը