Search
Close this search box.

ՖՈՏՈ․«Ալավերդու ճոպանուղին կլինի Հայաստանի միակ տրանսպորային ճոպանուղին, աշխատանքներ են տարվում»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1977թ․ կառուցված Ալավերդու ճոպանուղին արդեն ութ տարի է` չի աշխատում։ Այն քաղաքի համար բացառիկ ռազմավարական նշականություն ուներ․ քաղաքի երկու մասերն էր կապում իրար։ Միևնույն ժամանակ, այն նաև քաղաքի խորհրդանիշն էր։

Ճոպանուղին մասնավոր սեփականություն է, և այն վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ տանելը «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից է։
Եվ ահա, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի արդյունավետ աշխատանքի արդյունքում ճոպանուղու սեփականատիրոջ հետ ընթանում են ակտիվ բանակցություններ, և առաջիկայում ճոպանուղու շահագործման իրավունքը կփոխանցվի համայնքին։

Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորային ճոպանուղին։ Ընդհանրապես, ճոպանուղին որպես քաղաքային տրանսպորտ, համարվում է ամենահարմարավետ և անվտանգ տրանսպորտային միջոցն ամբողջ աշխարհում։

Please enter a valid URL