ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ մշտական պատվիրակության կազմում հանդիպել եմ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Խոսել եմ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներից և կատարել հետևյալ շեշտադրումները․
1. ԵԱՀԿ-ի և միջազգային մի շարք կառույցների կողմից վարվող կրկնակի ստանդարդների քաղաքականությունը վարկաբեկում է նրանց հեղինակությունը, սասանում միջազգային իրավունքերին և սկզբունքներին վերջիններիս հայտարարցած կանոնադրական նորմերն ու հանձնառությունները։
2. Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված և այսօր շարունակվող ագրեսիան չի դատապարտվել ԵԱՀԿ կողմից։
3. Ավելի գործուն քայլերի ժամանակն է։ Ադրբեջանը արհամարհում է մի միջազգայի դատարանի որոշումները, մի շարք երկրների դատապարտող արտահայտությունները, ինչը պարտադրում է Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը։
4. Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող ցեղասպանական քաղաքականությունը ապացուցում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաբունքն այլընտրանք չունի։ Ուժի սպառնալիքով ձեռքբերված խաղաղությունը չի կարող կայունացնել տարածաշրջանը»,- նշել է նա։