Այսօր՝ ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ իրականացված «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթի ամփոփման և մրցանակների հանձնման միջոցառումը։
«Արցախի շրջափակման պայմաններում այս մրցույթի կազմակերպումը բոլորիս համար ավելի պարտավորեցնող է։Վստահ եմ՝ 1988 թվականին շարժման ոչ միայն ղեկավարները, այլև մասնակիցները չեն պատկերացրել, որ 35 տարի անց մենք պետք է սկսենք զրոյից։ Ես ինձ համարելով այդ սերնդի ներկայացուցիչ, կարծում եմ, որ մենք մսխեցինք այդ հաղթանակը, մեր առաքելությունն է հաջորդ սերունդներին չփոխանցել հերթական պատմական հայրենիքը»,-այս մասին «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթի ժամանակ հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում