Սյունքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին չորս զինվորականի կյանք խլած ադրբեջանական սադրանքից հետո ինժեներական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը:
«Մենք մեր կողմից ենք աշխատում, իրենք՝ իրենց, ինչպես դեպքից առաջ էր: Ամրաշինական աշխատանքներն իրականացվում են հենց այնտեղ, որտեղ փոխհրաձգությունն է տեղի ունեցել: Պաշտպանության նախարարությունը ճիշտ է՝ սադրանքի հետեւանքով դիրքային կորուստ չունենք, բայց այն տարածքը, որտեղ մի քանի շաբաթ է՝ հաստատվել են ադրբեջանցիները, իհարկե, մեր հողն է»,- ասաց Հովսեփյանը:
Հովսեփյանը նշեց, որ գյուղում բնականոն կյանքը շարունակվում է: Որեւէ ընտանիք գյուղը չի լքել եւ չի էլ պատրաստվում:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Պաշտպանության հաղորդագրության հետեանքով՝ հայկական կողը դիրքային կորուստներ չունի:
Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։