Ապրիլի 14-ին, ժամը 16:49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ Նիվան գլխիվայր շրջվել է:
Պատահարի հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 17։58-ին, մարվել՝ 18։19-ին։ Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։