Search
Close this search box.

Վահան Շիրխանյանն ինձ համոզում էր, որ տղաս ադրբեջանական բանտում է, ոտքից կաղում է ու մեծ գումար շորթեցին ինձնից․ զոհվածի մայր

Երբ ես 12 ամիս իմ երեխային չէի գտնում, Վահան Շիրխանյանը ինձ համոզում էր, որ տղաս ադրբեջանական բանտերից մեկում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը։

«Այդ մասով քրեական գործ կա հարուցված՝ խարդախության մեղադրանքով։ Ինձնից բավական մեծ գումար են շորթել, այս գործով ձերբակալված մեկ անձ կա, այն անձը, ում Շիրխանյանը բերեց ու ներկայացրեց իբրև հետախույզ, ով իբր տեղեկություն էր բերում, ասում էր՝ տղադ Բաքվի բանտում է, մի ոտքից կաղալով այնտեղ գոյատևում է։ Մինչև օրս Վահան Շիրխանյանը չի ներկայանում առերեսման։ Մենք հիմա ինչ ակնկալիք կարող ենք ունենալ մի համակարգից, որոնք ծառայում են իրենց թուրք տիրոջը»,- ասաց նա։

Զոհվածի մայրը նշեց՝ իրենք պատրաստվում են փոխել իրենց պայքարի ուղղությունն ու եղանակը։

Please enter a valid URL