Search
Close this search box.

Ըստ գաղտնի փաստաթղթերի` հրապարակվել է զոհված և վիրավորված ռուս զինծառայողների թիվը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) մեղադրել է ՌԴ ՊՆ-ին «Ուկրաինայում կրած կորուստները թաքցնելու մեջ»։

Ըստ New York Times-ի՝ այդ մասին ասվում է համացանց արտահոսած ԱՄՆ հետախուզության փաստաթղթերում: Փաստաթղթերի համաձայն՝ ԱԴԾ-ն պնդում է, որ զոհվածների և վիրավորների պաշտոնական թվի մեջ չեն եղել Ռուսաստանի ազգային գվարդիայի, «Վագներ» խմբի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի զորախմբերի զինծառայողները։

Փետրվարի 28-ի փաստաթղթի քաղվածքում ասվում է, որ ԱԴԾ-ն դա բացատրել է «ղեկավարությանը տհաճ լուրեր չհաղորդելու՝ զինվորականների մղումով»։ Ըստ հրապարակման՝ ԱԴԾ-ն հաշվարկել է, որ մարտերում վիրավորված և սպանված ռուսների իրական թիվը կազմում է մոտ 110 հազար»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ Ուկրաինայում ռուս զինծառայողների զոհերի մասին հայտնել էր անցյալ տարվա սեպտեմբերին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ պատերազմի սկզբից (2022թ․ փետրվարից սեպտեմբեր) զոհվել է մոտ 6 հզ․ ռուս զինծառայող։

Please enter a valid URL