Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետական սահմանի պահպանության գործառույթը ՀՀ Զինված ուժերից փոխանցվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրեթե անզեն և անմարտունակ սահմանապահ զորքերին։ Այդ նույն ժամանակ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ազատվում է զբաղեցրած պաշտոնից` առանց նոր նշանակման։ Այս պահին, երբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին, երկրում հայտարարված չէ ռազմական դրություն, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը գտնվում է զինվորական հոսպիտալում, թափուր են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալների և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնները: