Search
Close this search box.

«Իրավունք». «Շեֆը լարված է». ինչ է կատարվում ՔՊ-ի ներսում

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է հաճախակի այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող գրասենյակ: Դրանով պայմանավորված` անհանգիստ շարժումներ կան ՔՊ-ականների շարքերում:

«Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ-ականները միմյանց զգուշացնում են, թե` «շեֆը լարված է», ուստի` խորը չմտածված քայլերով ու ինքնագործունեությամբ պետք չէ այս շրջանում աչքի ընկնել: Մյուս կողմից էլ որոշ կուսակցականներ անուղղակի կերպով` ակնարկներ են անում, թե այլեւս չեն կարողանում հանդուրժել նիկոլական լուծը:

ՔՊ-ի առավել համարձակները փորձում են ճանապարհներ գտնել տարանջատվելու թիմից եւ համոզելու ընդդիմությանը, որ իրենք այն չեն, ինչ եղել են այս տարիներին, բայց ուրիշ ելք չեն ունեցել:

Իհարկե, այս ամենն արվում է բավական զգուշորեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն աչքերը չորս արած «դավաճաններ» է փնտրում նաեւ սեփական թիմում, որոնց ամեն պահի պատրաստ է «քավության նոխազ» դարձնել`առանց նույնիսկ աչքերը թարթելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL