Search
Close this search box.

«Հրապարակ». Մարդшսպանը լայվ էր մտել եվ սպառնացել հայերին

«Հրապարակ» թերթը գրում է. Սյունիքի մարզում ԶՊՄԿ-ի պահնորդին սպանելուց հետո, ինչպես տեղեկացրել ենք, ադրբեջանցին վերցրել է սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսն ու փախուստի դիմել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանցին հեռախոսով բացել է Ադրբեջանի քարտեզը` տեղորոշել իր գտնվելու վայրը եւ փորձել է փախուստի դիմել, սակայն հեռախոսի մարտկոցը նստելուց հետո մոլորվել է՝ անտառից դուրս գալով բնակավայրերի մոտ։ Բռնվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ Սակայն մինչ այդ լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին: Ասել է նաեւ, որ ինքը հայրենիքի դավաճան չէ։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին, երբ դեպքը դեռ տեղի չէր ունեցել, խոսելով ապրիլի 10-ին Հայաստան ներթափանցած 2 ադրբեջանցու մասին, ասել էր, թե նրանք իրենց զորամասերում խնդիրներ են ունեցել` ճնշումների են ենթարկվել իրենց համածառայակիցների կողմից, եւ դա է պատճառը, որ որոշել են լքել ծառայությունը՝ ըստ էության, նրանց ներկայացնելով իբրեւ դասալիքներ։ Սակայն հավելել էր, թե նրանցից մեկը` խոսքը երեկ հայտնաբերվածի մասին է, սահմանն անցնելուց հետո փոշմանել է՝ ցանկացել է  վերադառնալ։ Մնում է պարզել, թե որտեղից է Փաշինյանին այդ տեղեկությունը, եւ ինչու էր նա հանրայնացնում դա:

Please enter a valid URL