59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:
Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում:
Լրագրող Ռուզաննա Խաչատրյաը Վարդանի մասին գրել է․
Բայց Վարդանը պարզապես գիտնական չէր կամ Գրականության ինստիտուտի տնօրենը: Վարդան Դևրիկյանը հերոս էր, Արցախի ազատամարտի մասնակից, մարտական փառքի շքանշանակիր էր, ազիկների օրոք Շուշիի բանտ էր տեսել: Հայրենիքի քաջ զինվոր ընկեր կորցրինք…