Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխանախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը Պենտագոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մարկ Սասեւիլի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել «Գործընկերության ծրագրի» շրջանակում ռազմական համագործակցության ներկա վիճակի, այդ ուղղությամբ աշխատանքի հետագա զարգացման, ռազմական օդաչուների պատրաստման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ չդադարող ոտնձգությունները՝ ադրբեջանցի զինվորականների պատրաստման հարցում ԱՄՆ-ի օգնությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։