Search
Close this search box.

«Վեոլիա Ջրի» պահեստում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով աշխատակցի դին և ոստիկանի անվամբ հաշվառված ատրճանակը

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում տղամարդու դի կա։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած իրավապահները «Վեոլիա ջրի» նշված պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։

Դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։

Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, պարզվում է։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL