Ժամեր առաջ, մինչև հայտնի կդառնար, որ 2-րդ ադրբեջանցին հայտնաբերվել է, մի արտառոց պատահար եղավ Աբովյան քաղաքի բակերից մեկում: Այլ երկրի պետհամարանիշներով մի ավտոմեքենա հետապնդել էր բնակիչներից մեկին, հետևից մտել մուտք, բայց չէր հասցրել բնակարանին մոտենալ, կինը արագ կողպել էր դուռը:
Այնուհետ, առեղծվածային տղամարդը երկար ժամանակ մնացել էր հարթակում՝ առանց որևէ դուռ թակելու: Հետո մի որոշ ժամանակ բակում մնալուց հետո կրկին վերադարձել էր և, հարկաբաժնի դուռը փակ գտնելով, սկսել էր հրել այն: Այնուհետև մեքենայով հեռացել էր և 5 րոպե անց կրկին վերադարձել ու կրկին հրել հարկի դուռը: Ինչն է կարևոր, որ այս ողջ ընթացքում տղամարդը որևէ բառ չէր արտաբերել, ոչ ոքի ոչ մի հարց չէր տվել: Այլ հարկերի բնակիչներից նկարել էին տղամարդուն և ավտոմեքենան ու դիմել Ոստիկանություն: Մինչ վերջիններիս գալը տղամարդը կրկին հեռացել էր…
Ոստիկանության Կոտայքի բաժնից Ալիկ ներկայացած մի ոստիկան շատ ուրախ խոսեցրել էր բնակիչներին՝ ի սկզբանե բացառելով, թե հնարավոր է՝ ադրբեջանցի եղած լիներ: Իսկ քննչական բաժնի օպերլիազոր Դավիթն ընդհանրապես այլափոխել էր ահազանգողի խոսքերը, թե իբր վերջինս ասել է՝ գող է:
Այժմ հարց՝ ինչու են այդպես վախեցած մեր ոստիկանները «ադրբեջանցի» բառից կամ ինչու են աղավաղում մարդկանց խոսքերը՝ «ադրբեջանցի»-ն դարձնելով «գող» Ինչևէ, ավտոմեքենայի պետհամարանիշներով արագ գտել էին մեքենան և վարորդին, բայց… Ամենահետաքրքիրը, որ անմիջապես ասել էին, թե շփոթել է շենքը ու դա նաև գրել էին կազմված արձանագրության մեջ: Այսինքն՝ «հալած յուղի» պես ընդունել էին բերման ենթարկվածի արդարացումը և գրավոր արձանագրել, թե ՊԱՐԶՎԵԼ է՝ շփոթել է շենքը…
Այժմ հարց՝ այդ ինչ գործողությունների արդյունքում «պարզվեց» և ամենակարևորը՝ 5 րոպեում ոնց «պարզեցիք»
Վատ, շատ վատ են երբեմն աշխատում մեր ոստիկանները…
Լրագրող Նանե Մակուչյանի ֆեյսբուքյան էջից