Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
MediaHub-ի տեղեկություններով` ադրբեջանցի զինծառայողը հայտաբերվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։
Աճանանի գյուղապետը՝ Գարիկ Աթայանը MediaHub-ին պատմեց, որ մայրուղու տարածքում գյուղացիները կեղտոտ, կանաչ շորերով մեկին են տեսել, որը կասկածելի է թվացել իրենց։
«Գյուղացիները հետո ոստիկաններին են կանչել, ձերբակալել են։ Գյուղ չի մտել։ Մարդիկ պարզապես այդ ճանապարհահատվածում գործ անելիս են եղել, ինքն էլ, դե, երևի տեսել է մարդաշատ է, գյուղ չի բարձրացել»,-ասաց նա։