«Ունենք որոշակի դրական տեղաշարժ. կայունացում ունենք մեր՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ: Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ. կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: