Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի գործողությունները սադրիչ են. ՀՀ-ն պատրաստ է դելիմիտացիային 1991-ի սահմաններով

«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների: Ապրիլի 11-ին ադրբեջանական ԶՈՒ-ն հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր ԶՈՒ 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրավաբար կատարելով իրենց զինվորական պարտքը»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով վարչապետը կարևոր համարեց նախորդ օրը ԵՄ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991-ի սահմանագիծը, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի. այդ սահմանագիծը պետք է հարգվի, արձանագրվել էր ԵՄ հայտարարության մեջ:

Please enter a valid URL