Search
Close this search box.

Սահմանազատումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ։

Ասված է Ֆրանսայի ԱԳՆ հայտարարության մեջ․

«Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից զոհեր և վիրավորներ կան։

Սա հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL