Search
Close this search box.

«Փաստ».Ինչ է հրահանգավորել Փաշինյանը ՔՊ-ականներին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր «Քաղաքացիական պայմանագրի» Սայաթ-Նովայի վրա գտնվող գրասենյակում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը (ՊՆ-ից ուղիղ գնացել է գրասենյակ)։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս թիմի անդամներին պատմել է ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել հնարավոր բոլոր ռիսկերի ու սցենարների մանրամասները։ Միևնույն ժամանակ հատկապես խորհրդարանական «կազմին» հորդորել է «սեփական» քաղաքական օրակարգից չշեղվել, մասնավորաբար, նիստերի ժամանակ ընդդիմության հետ առանձնապես «պալեմիկայի» մեջ չմտնել, տուրք չտալ ընդդիմադիրների օրակարգին։

Մեր տեղեկություններով, հատուկ նշվել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բացառվի հանրության մոտ խուճապային տրամադրություններն ու անհանգստությունը՝ կապված հայ-ադրբեջանական հնարավոր բախումների հետ. պատգամավորների առաջ խնդիր է դրվել գեղեցիկ «փաթեթավորված» հանրային օրակարգում տիրաժավորել իրենց համար ցանկալի թեզեր ու անշառ թեմաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL