ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում խորհրդարանում Զինված ուժերի ղեկավար կազմի կամ իրավասու այլ անձանց մասնակցությամբ քննարկում անցկացնել:
Առաջարկով այսօրվա ԱԺ նիստի մեկնարկից առաջ հանդես էր եկել պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Քիչ առաջ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ընդունել են առաջարկը, վաղը հանդիպում է սպասվում ԱԺ-ում։
«Ցանկություն հայտնեցին, որ ուզում են հանդիպում կազմակերպվի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկացնում եմ, որ դա արդեն կազմակերպված է։ Վաղը հանդիպում տեղի կունենա։ Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, բայց ոչ այս դահլիճում, այլ դահլիճում կլինի։ Այն լինելու է փակ ֆորմատով, բոլոր պատգամավորները կարող են ներկա լինել»,- ասաց Ռուբինյանը։
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»