Search
Close this search box.

Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը․ Զախարովա

Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանի Դաշնությունում անցկացնելու մասին։  Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։ 

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի թուլացնում ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցելուն։

«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ժամկետների եւ կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է երեկ Գորիսի շրջանի Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական ԶՈւ ագրեսիային և հայ-ադրբեջանական ընդհարումներին։ Զախարովան, մասնավորապես հայտարարել է․

«Ռուսաստանի սահմանապահ ուժերի ներկայացուցիչները կապվել են հայկական և ադրբեջանական կողմերի հետ և քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն և Երևանը պետք է զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն կատարեն եռակողմ համաձայնությունների համալիր որոշումները»։

Please enter a valid URL