Search
Close this search box.

Մոսկվան Հայաստանից պարզաբանում է խնդրել

Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Երեւանի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, դիվանագետը իրավիճակի հետագա սրում է կանխատեսել՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության ֆոնին։

«Ռուսական կողմն արդեն կիսվել է իր վերլուծությամբ, որ այլ կառույցների և խաղացողների ներթափանցումը տարածաշրջան, որոնք երբեք չեն զբաղվել երկարամյա հակամարտության կարգավորմամբ, ազդեցություն չի ունենա։
Մենք կանխատեսում էինք, որ դա կբերի սրացումների, ապակայունացման և կհեռացնի խաղաղ կարգավորման գործընթացից։ Այժմ մենք ցավով և ափսոսանքով ենք ականատես լինում ապակայունացման տարբեր դրսևորումներին»,- ասել է Զախարովան։

Please enter a valid URL